
2025թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 35%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 3,314.7 հազար լիտր գինի, որից 536.6 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 35%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 0․1%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 23․6%-ով և կազմել 1,730.8 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 11.6%-ով և կազմել 893.0 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 11.8%-ով՝ կազմելով 18,997.1 հազար լիտր։