Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Թբիլիսիում բնակարանների վաճառքը հուլիսին հասել է երկամյա առավելագույնին
16/09/2025 12:30
Կիսվել

Թբիլիսիում բնակարանների վաճառքը հուլիսին հասել է երկամյա առավելագույնին

2025 թվականի հուլիսին Թբիլիսիում վաճառվել է 3647 բնակարան, ինչը ամենաբարձր ցուցանիշն է` 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։ Այդ մասին վկայում են Galt & Taggart-ի` շուկայի դիտարկման տվյալները։

Վերլուծաբանները նշում են, որ պահանջարկը կայունացել է դանդաղման շրջանից հետո։ Նրանց կարծիքով՝ վաճառքների աճը մասամբ ապահովվել է կառուցապատողների սեզոնային զեղչերի շնորհիվ։

Երկրորդային շուկայում վաճառքներն աճել են 13.4%-ով՝ տարեկան կտրվածքով, թեև յոթ ամսվա արդյունքով ցուցանիշը գրեթե մնացել է նախորդ տարվա մակարդակին մոտ (-0.3%)։

Առաջնային շուկայում հուլիսին արձանագրվել է ձևական նվազում՝ 2.6%-ով, սակայն հունվար-հուլիս ամիսներին ընդհանուր աճը կազմել է 4.7%։ Կառուցապատողների հարցման տվյալներով՝ նոր նախագծերում իրական վաճառքները ամսվա ընթացքում նվազել են 7.3%-ով՝ հիմնականում անցած տարվա բարձր բազայի պատճառով։

2025-ին ավարտվող նախագծերում արդեն վաճառված է բնակարանների 83%-ը՝ հիմնականում կառուցապատողների առաջարկած ապառիկներով։

Նորակառույցներում 1 քմ-ի գինը բարձրացել է մինչև 1340 դոլար (+0.2% ամսական, +3.2%՝ տարեկան կտրվածքով)։
Երկրորդային նոր նախագծերում գինը կազմել է 1263 դոլար (+0.6%)։

Վարձակալության գինը հուլիսին հասել է 9.5 դոլարի՝ 1 քմ-ի համար, սակայն դեռևս 3.1%-ով ցածր է, քան նախորդ տարվա նույն ամսին։

Հուլիսին տրվել է 20 նոր բնակելի նախագծի շինարարության թույլտվություն՝ ընդհանուր 113 հազար քմ մակերեսով (+36%՝ տարեկան կտրվածքով)։ Հունվար-հուլիս ամիսներին տրված թույլտվությունների ծավալն աճել է 2.8%-ով։

Արտասահմանյան ներդրողների հետաքրքրությունն էլ է աճում՝ հիմնականում Իսրայելի քաղաքացիների հաշվին։ Նրանց մասնաբաժինը նոր նախագծերի վաճառքներում հասել է 12%-ի։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52