Տուրիզմի ոլորտում առավել ակտիվ են զարգացող երկրները
Ընթացիկ տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային տուրիստական այցելությունների ընդհանուր թիվն աճել է շուրջ 5%-ով և հասել 500 մլն-ի: Այս մասին հաղորդում է Միջազգային տուրիստական կազմակերպությունը (UNWTO):
Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքներով տուրիստական այցելությունների աճի տեմպով զարգացող տնտեսությամբ երկրները զգալի առաջ են անցել զարգացած երկրներից: Նման միտում է նկատվում արդեն մի քանի տարի:
UNWTO-ի կանխատեսմամբ՝ 2013 թվականի արդյունքներով ամբողջ աշխարհում տուրիստական այցելությունների աճը կկազմի 4%: