Կառավարությունը խոստանում է, որ կենսաթոշակների ուշացում այլևս չի լինի
Կառավարությունը խոստանում է, որ կենսաթոշակների վճարման ուշացումների այլևս չեն լինի: Այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարությունը, հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և «Իրավական ակտերի մասին» օրենքի պահանջները, իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան գործող օրենսդրությունը համապատասխանեցնել առկա իրողություններին` ապահովելով այն կենսաթոշակառուների իրավունքների իրականացումը, ովքեր կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են դիմել մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը (եթե կենսաթոշակառուի տվյալներում անճշտություն չկա):