Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Hyundai Motor-ը 2025-ին ակնկալում է 5-6% եկամուտների աճ
19/09/2025 16:57
Կիսվել

Hyundai Motor-ը 2025-ին ակնկալում է 5-6% եկամուտների աճ

Հարավկորեական ամենախոշոր ավտոարտադրողը՝ Hyundai Motor Co.-ն նախատեսում է 2025 թվականին եկամուտների աճ՝ 5-6%-ով, ինչը 2 տոկոսային կետով բարձր է տարվա սկզբին արված կանխատեսումից։

Ընկերությունը Նյու Յորքում անցկացված «Ներդրողի օրվա» միջոցառմանը ներկայացրել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն այս տարի օպերացիոն շահույթի մարժան ակնկալվում է 6-7% մակարդակի շրջանում, ինչը 1 տոկոսային կետով ցածր է նախորդ գնահատականից։ Այնուամենայնիվ, Hyundai-ն հաստատել է, որ շարունակում է սպասել ցուցանիշի բարելավմանը՝ 7-8% 2027 թվականին և 8-9%՝ 2030-ին։

2025 թվականին նախատեսվում է վաճառել 4.1 մլն ավտոմեքենա՝ համեմատած նախորդ տարվա 4.2 մլն-ի հետ, իսկ 2030 թվականին վաճառքի ծավալը պետք է հասնի 5.6 մլն։

Ռեգո Ինշուրանս

Hyundai-ն հայտարարել է նաև, որ մինչև 2030 թվականը մտադիր է ԱՄՆ-ում արտադրել ամերիկյան շուկայի համար նախատեսված մեքենաների ավելի քան 80%-ը։

Այս տարի ԱՄՆ-ում վաճառված Hyundai-ի մեքենաների մոտ 40%-ն արտադրվել է հենց այս երկրում։ Ամերիկյան շուկան ընկերությանը բերում է ավելի քան 40% եկամուտ։

Ավտոարտադրողը նախատեսում է մինչև տասնամյակի ավարտը հիբրիդների գլոբալ շարքն ընդլայնել՝ հասնելով 18 մոդելի՝ նախորդ տարի հայտարարված 14-ի փոխարեն։ Բացի այդ, ընկերությունը մտադիր է 2027 թվականին թողարկել երկար ընթացք ապահովող էլեկտրամեքենաներ, իսկ մինչև 2030 թվականը՝ իր առաջին միջին չափի պիկապը Հյուսիսային Ամերիկայի շուկայում։

Hyundai-ն իր դուստր ընկերության՝ Kia Corp.-ի հետ միասին համարվում է աշխարհի երրորդ խոշորագույն ավտոարտադրողը վաճառքի ծավալներով։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52