Բիզնես

USD BUY - 381.25-0.25 USD SELL - 384.00-0.50
EUR BUY - 448.50+2.00 EUR SELL - 453.50+2.50
OIL:  BRENT - 66.16-1.18 WTI - 61.90-1.76
COMEX:  GOLD - 3780.60+0.72 SILVER - 44.14+0.41
COMEX:  PLATINUM - 1420.50-0.54
LME:  ALUMINIUM - 2645.00-0.99 COPPER - 9972.50-0.17
LME:  NICKEL - 15213.00-0.38 TIN - 34017.00-0.45
LME:  LEAD - 1998.50+0.10 ZINC - 2894.00+0.17
FOREX:  USD/JPY - 147.79-0.34 EUR/GBP - 1.1802+0.61
FOREX:  EUR/USD - 1.1802+0.61 GBP/USD - 1.3508+0.37
STOCKS RUS:  RTSI - 1027.74-0.76
STOCKS US: DOW JONES - 46381.54+0.14 NASDAQ - 22788.98+0.70
STOCKS US: S&P 500 - 6693.75+0.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 45493.66+0.00 TOPIX - 3163.17+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26159.12-0.70 SSEC - 3821.83-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 9226.68+0.11 CAC40 - 7830.11-0.30
STOCKS EUR:  DAX - 23527.05-0.48
23/09/2025  CBA:  USD - 382.85-0.6 GBP - 517.23-0.35
23/09/2025  CBA:  EURO - 451.57+0.1
23/09/2025  CBA:  GOLD - 45785+625 SILVER - 538.33+17.65
Լսարանից` իրական բիզնես միջավայր. ապագա մարքեթոլոգներն ուսումնասիրել են MyTour և Eventhub հարթակները
23/09/2025 22:02
Կիսվել

Լսարանից` իրական բիզնես միջավայր. ապագա մարքեթոլոգներն ուսումնասիրել են MyTour և Eventhub հարթակները

Լսարանից` իրական բիզնես միջավայր: Գործնական գիտելիքների զարգացան և մասնագիտական հմտությունների բարելավման ճանապարհին ֆրանսիական համալսարանի ուսանողներն ուսումնասիրել են մարքեթինգային մոդելներ և իրական քեյսերի հիման վրա ներկայացրել իրենց առաջարկները: Ուսանողների հանդիպումն այս անգամ նորարարական պրոդուկտների ու թվային լուծումների մշակման և իրագործման մեջ մասնագիտացած Դիննո ընկերության հետ էր:

Այս համագործակցությունը միավորել էր երկու կողմի փորձն ու նորարարական մտածողությունը՝ նպաստելով ինչպես ուսանողների մասնագիտական աճին, այնպես էլ ընկերության մարքեթինգային գաղափարների ընդլայնմանը։

Հանդիպմանն ընդառաջ՝ ուսանողները կրթական ծրագրի շրջանակում ուսումնասիրել են Դիննո ընկերության Eventhub և Mytour պրոդուկտներն ու իրական քեյսերի հիման վրա ներկայացրել իրենց գաղափարները: Ուսանողների խոսքով` սա կարևոր փորձառություն է՝ համալսարանից ստացած տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու տեսանկյունից:

Ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուտետի ուսանողները բիզնեսի ներկայացուցիչների հետ պարբերաբար ունենում են հանդիպումներ` պրակտիկ փորձառություն ձեռք բերելու և աշխատաշուկայի պահանջներին ծանոթանալու նպատակով:

«Դիննո»-ն Ամերիաբանկի դուստր ընկերությունն է, 2 տարի է, ինչ ստեղծվելէ, բայց արդեն հասցրել է հաջողություններ գրանցել` թվային լուծումներ առաջարկելով միջոցառումների կազմակերպման և տուրիստական ոլորտներում:

Ընկերության կողմից ստեղծված Eventhub հարթակը միջոցառումների տոմսերի գնման օնլայն հարթակ է, որը ստեղծման 1.5 տարիների ընթացքում կարողացել է էական փոփոխություն ստեղծել շուկայում, ինչպես նաև ներկայացնել տարբեր մասշտաբի շուրջ 500 միջոցառումներ։ Իսկ MyTour-ը գալիս է հեշտացնելու ճանապարհորդել ցանկացողների կյանքը` մեկ հարթակում ամբողջացնելով շուկայի առաջարկների մեծ մասը, իսկ ճանապարհորդության ամրագրումը դարձնելով հեշտ ու արագ՝ օնլայն գործիքների միջոցով հարթակները հասանելի են ինչպես վեբ կայքերով, այնպես էլ MyAmeria հավելվածում:

23/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.85
-0.6
Եվրո (EUR)
451.57
+0.1
Ռուբլի (RUR)
4.5785
-0.0198
Լարի (GEL)
141.09
+0.11
45785
+625
Արծաթ
538.33
+17.65