Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 7.3%-ով՝ տարեկան հաշվարկով
24/09/2025 12:50
Կիսվել

Տարվա երկրորդ եռամսյակում Վրաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 7.3%-ով՝ տարեկան հաշվարկով

Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի տվյալներով՝ ՀՆԱ ծավալը ընթացիկ գներով կազմել է 25.347 մլրդ լարի, ինչը 7.3%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Միևնույն ժամանակ ՀՆԱ դեֆլյատորի փոփոխությունը երկրորդ եռամսյակում կազմել է 4.8%։

Իրական ՀՆԱ-ի աճին զգալի ներդրում են ունեցել հետևյալ ճյուղերը՝

տեղեկատվություն և կապ – 37.1%,
կրթություն – 28.9%,
արվեստ, ժամանց և հանգիստ – 16%,
պարտադիր սոցիալական ապահովություն – 9.1%,
ֆինանսական և ապահովագրական գործունեություն – 11.8%,
առողջապահություն և սոցիալական ծառայություններ – 14.3%,
սննդի ծառայություններ – 8.4%:

Միևնույն ժամանակ նվազում է արձանագրվել ձկնորսության, գյուղատնտեսության և անտառտնտեսության ոլորտում (-2.5%), շինարարությունում (-2.6%), էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտում (-7%)։

Գործունեության տեսակներով ՀՆԱ-ի ամենամեծ բաժինը զբաղեցնում են առևտուրը (14.7%) և անշարժ գույքը (9.1%)։ Դրանց հաջորդում են վերամշակող արդյունաբերությունը (8.9%), տեղեկատվությունը և կապը (7.5%), շինարարությունը (7.3%), ձկնորսությունը, գյուղատնտեսությունն ու անտառտնտեսությունը (7%), պետական կառավարումը (6.8%), կրթությունը (6.7%), ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (5.4%)։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52