Հայկական գինիների պահանջարկն աճում է
Հայաստանում գինու արտադրությունը շարունակում է արագ տեմպերով աճել: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա առաջին յոթ ամսում մեր երկրում արտադրվել է 2962.7 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 30%-ով:
Այս նույն ժամանակահատվածում շամպայն-գինիների արտադրությունն աճել է 2,7 անգամ և կազմել 145.4 հազար լիտր:
Նշենք, որ 2012 թվականի առաջին յոթ ամսում Հայաստանում արտադրվել էր 2277.4 հազար լիտր գինի և 53.8 հազար լիտր շամպայն-գինի: