
2025թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտահանումը նվազել է 48․8%-ով
2025թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 12,942.7 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 41․1%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2,940․9 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 5,000.9 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 7,941.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 48․8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 34․9%։