
Վրացական գինու արտահանումը նվազել է գրեթե 16%-ով
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին վրացական գինու արտահանումից գոյացող եկամուտը նվազել է 15.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած տարի արտահանվել էր 67.535 տոննա վրացական գինի՝ ընդհանուր 195.8 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ 2025 թվականի առաջին ութ ամիսներին՝ 56.219 տոննա՝ 164.9 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։
Նշվում է, որ այս տարի վրացական գինու արտահանման գինը (առանց հարկերի) հաշվետու ժամանակահատվածում փոքր-ինչ աճել է՝ 1.4%-ով։ Օրինակ՝ եթե անցած տարի 1 լիտրի միջին գինը կազմում էր 2.89 ԱՄՆ դոլար, ապա այս տարի այն հասել է 2.93 ԱՄՆ դոլարի։
Այս տարի վրացական գինու արտահանման հիմնական մասը կրկին ուղղվել է Ռուսաստան։ Մասնավորապես, Ռուսաստանի բաժինը վրացական գինու արտահանման մեջ կազմել է 62.6%։
2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին վրացական գինու արտահանման հինգ հիմնական շուկաներն էին՝
Ռուսաստանը – 37.503 տոննա՝ ընդհանուր 103.3 մլն ԱՄՆ դոլար,
Լեհաստանը – 4694 տոննա՝ 11.5 մլն ԱՄՆ դոլար,
Ուկրաինան – 2963 տոննա՝ 8.22 մլն ԱՄՆ դոլար,
Չինաստանը – 2020 տոննա՝ 6.49 մլն ԱՄՆ դոլար,
Ղազախստանը – 1777 տոննա՝ 5.85 մլն ԱՄՆ դոլար։