Նասդաք Օէմէքս Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 04/09/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 4-ին, բորսայում կայացել է 100000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 29000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.01%, փակմանը` 8.50%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.01%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2550%: