
2025-ի հունվար-օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն նվազել է 8.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 185,654.7 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 8.1%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 6.7%-ով և կազմել 7,487.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 13%-ով՝ կազմելով 9,927.4 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 32.6%-ով և կազմել 1,977.6 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 7.1%- ով և կազմել 16,455.1 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 2.7%-ով՝ կազմելով 13,558.5 տոննա։