Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+0.00
OIL:  BRENT - 91.55+3.07 WTI - 85.31+3.53
COMEX:  GOLD - 4396.40+0.51 SILVER - 66.12+1.74
COMEX:  PLATINUM - 1762.00+0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.52+0.14 EUR/GBP - 1.157+0.01
FOREX:  EUR/USD - 1.157+0.01 GBP/USD - 1.3535+0.04
STOCKS RUS:  RTSI - 775.65-2.56
STOCKS US: DOW JONES - 53459.78-0.51 NASDAQ - 26644.91-0.32
STOCKS US: S&P 500 - 7745.06-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10720.30-0.28 CAC40 - 8579.60-0.66
STOCKS EUR:  DAX - 26338.61-0.38
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Ռուսաստանում տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտում վաճառքների ծավալն աճել է 15%-ով
07/10/2025 17:06
Կիսվել

Ռուսաստանում տարվա առաջին կիսամյակում ՏՏ ոլորտում վաճառքների ծավալն աճել է 15%-ով

Ռուսաստանի ՏՏ ոլորտը շարունակում է աճել՝ չնայած տնտեսության դանդաղմանը: Ըստ իրացման ծավալների՝ 2025 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 15% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտարարել է թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը ՌԴ Պետդումայում։

«Չնայած տնտեսական աճի դանդաղմանը՝ ոլորտը շարունակում է զարգանալ։ Եթե վերցնենք 2025 թվականի առաջին կիսամյակի տվյալները՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ապա տեսնում ենք 15% աճ վաճառքի ծավալներով», – ասել է նախարարը։

Պաշտոնյայի խոսքով՝ ՏՏ ոլորտում աշխատողների թիվն արդեն գերազանցել է 1.1 միլիոնը:

«Նախորդ տարվա ավարտին ունեինք 990 հազար աշխատող, իսկ այժմ՝ տարվա կեսին՝ արդեն 1.104.000 մարդ, այսինքն՝ մեր ոլորտը դարձել է լիարժեք միլիոնանոց»:

Նախարարը նաև ընդգծել է, որ աշխատավարձերը 2025 թվականի առաջին կիսամյակում աճել են գրեթե 12%-ով՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ձեռնարկությունների ներդրումային ծրագրերը, այդ թվում՝ ՏՏ ոլորտում, կրճատվում են, առաջնային խնդիրն այժմ ներքին շուկայի պահանջարկի խթանումն է ռուսական ՏՏ լուծումների նկատմամբ։

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72