Պաշտոնական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+2.00
OIL:  BRENT - 73.47+3.13 WTI - 69.38+3.32
COMEX:  GOLD - 2628.50+1.31 SILVER - 31.46+2.44
COMEX:  PLATINUM - 977.70+2.24
LME:  ALUMINIUM - 2607.50-1.59 COPPER - 9072.50+0.78
LME:  NICKEL - 15729.00+1.22 TIN - 29023.00+0.98
LME:  LEAD - 1991.00+1.74 ZINC - 2951.50+0.14
FOREX:  USD/JPY - 154.24-0.32 EUR/GBP - 1.0596+0.53
FOREX:  EUR/USD - 1.0596+0.53 GBP/USD - 1.2681+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43389.60-0.13 NASDAQ - 18791.81+0.60
STOCKS US: S&P 500 - 5893.62+0.39
STOCKS JAPAN:  NIKKEI - 38414.43+0.51 TOPIX - 2710.03+0.68
STOCKS CHINA:  HANG SENG - 19663.67+0.44 SSEC - 3346.01+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 8109.32+0.57 CAC40 - 7278.23+0.12
STOCKS EUR:  DAX - 19189.19-0.11
19/11/2024  CBA:  USD - 388.97+0.08 GBP - 491.54+0.41
19/11/2024  CBA:  EURO - 410.79+0.67
19/11/2024  CBA:  GOLD - 32600.42+444.94 SILVER - 384.42+1.07
Քննարկվել է «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
10/09/2013 10:29
Կիսվել

Քննարկվել է «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Սեպտեմբերի 9-ին մեկնարկել է հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի առաջին քառօրյա նիստերի աշխատանքը:

Առաջին նիստում Ազգային ժողովը քննարկել է Աժ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի, Դավիթ Հարությունյանի համահեղինակությամբ ներկայացված «Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ համահեղինակի՝ օրինագիծը նպատակ ունի առավել մանրամասն սահմանելու թերթերի, ամսագրերի, ինչպես նաեւ ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը եւ բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրելու սկզբնաղբյուր թերթերի տեղեկատվական,  վերլուծական հոդվածները: Ընդ որում, հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս դեպքում ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար ընթերցողին երբեմն բավական է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի արդյունքում աճում է միայն որոշակի կայքեր այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը կամ էլ կայքէջերի այցելությունների քանակը: Պատգամավորի գնահատմամբ՝ առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն  ոլորտի կարգավորման հարցում եւ կնպաստեն հեղինակային իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն:

19/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.97
+0.08
Եվրո (EUR)
410.79
+0.67
Ռուբլի (RUR)
3.89
+0.02
Լարի (GEL)
142.35
-0.15
32600.42
+444.94
Արծաթ
384.42
+1.07