
Խորհրդատվություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների միջև
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է հայ-ռուսական խորհրդատվություններ՝ քաղաքական ու ռազմական ոլորտի խնդիրների շուրջ:
Նախարարությունից հայտնում են, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առեւտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014թ. Հաագայում կայանալիք միջուկային գագաթաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ: է եղել նաև Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին եւ հնարավոր զարգացումներին:
Բանակցությունների ընթացքում կարեւորվել է հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա խորացումը: Ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը և համաձայնություն է ձեռք բերվել հայ-ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում, 2013թ. դեկտեմբերին: