
OPEC-ը կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի աճ
Ընթացիկ տարում նավթի համաշխարհային սպառման ծավալը օրական կկազմի 89,96 մլն բարել: Նման կանխատեսում է ներկայացրել նավթ արտահանող երկրների OPEC կազմակերպությունը: Նշենք, որ առավել վաղ OPEC-ը կանխատեսել էր համաշխարհային շուկայում նավթի սպառման ծավալի համեմատաբար ցածր մակարդակ՝ օրական 89,71 մլն բարել:
Միևնույն ժամանակ, 2014 թվականի համար կանխատեսվում է նավթի համաշխարհային սպառման աճ՝ օրական մինչև 90,7 մլն բարել:
Սպասվում է նաև, որ ընթացիկ տարվա արդյունքներով OPEC-ի անդամ երկրները համաշխարհային շուկա կմատակարարեն օրական 29,9 մլն բարել նավթ, իսկ 2014 թվականին՝ օրական 29,6 մլն բարել նավթ: