Կայացել է պետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGB20172323) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսերի նախարարությունից հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 3.5-5 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 721 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 376 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 345 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 5 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 251 798 929 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.6449 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.6900 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: