
Տեղի է ունեցել պարտատոմսերի հետգնման աճուրդ
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) երկարաժամկետ AMGB20072283 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ, հետգնման ներկայացված ծավալը՝ 1 159 486 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 855 991 585 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.4100 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 3 գործակալ: