Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00-2.00 EUR SELL - 438.00-2.00
OIL:  BRENT - 93.32+10.66 WTI - 91.27+14.13
COMEX:  GOLD - 5146.10+1.60 SILVER - 83.82-0.25
COMEX:  PLATINUM - 2151.80-0.55
LME:  ALUMINIUM - 3446.00+7.87 COPPER - 12862.00-1.88
LME:  NICKEL - 17469.00+1.80 TIN - 50065.00-6.74
LME:  LEAD - 1953.00-0.46 ZINC - 3298.00-0.57
FOREX:  USD/JPY - 157.74+0.17 EUR/GBP - 1.1618+0.01
FOREX:  EUR/USD - 1.1618+0.01 GBP/USD - 1.3411+0.35
STOCKS RUS:  RTSI - 1138.17+0.04
STOCKS US: DOW JONES - 47501.55-0.95 NASDAQ - 22387.68-1.59
STOCKS US: S&P 500 - 6740.02-1.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 55620.84+0.62 TOPIX - 3716.93+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 25757.29+1.72 SSEC - 4124.19+0.38
STOCKS EUR:  FTSE100 - 10284.75-1.24 CAC40 - 7993.49-0.65
STOCKS EUR:  DAX - 23591.03-0.94
06/03/2026  CBA:  USD - 377.31-0.28 GBP - 503.37-0.64
06/03/2026  CBA:  EURO - 436.81-1.5
06/03/2026  CBA:  GOLD - 61916-586 SILVER - 1021.6-32
ԱՄՆ-ում գոյություն ունեցող տների վերավաճառքը սեպտեմբերին աճել է 1.5%-ով՝ կանխատեսվածից պակաս
24/10/2025 16:29
Կիսվել

ԱՄՆ-ում գոյություն ունեցող տների վերավաճառքը սեպտեմբերին աճել է 1.5%-ով՝ կանխատեսվածից պակաս

ԱՄՆ-ում երկրորդային շուկայում բնակարանների վաճառքը նախորդ ամսվա համեմատ 2025 թվականի սեպտեմբերին աճել է 1.5%-ով՝ ՝ հասնելով տարեկան արտահայտությամբ 4.06 միլիոն տան: Այս մասին ասվում է երկրի ազգային անշարժ գույքի գործակալների ասոցիացիայի հաշվետվությունում։

Trading Economics-ի տվյալներով՝ վերլուծաբանները միջինում կանխատեսել էին աճ մինչև 4.1 միլիոն։

Տների վերավաճառքն անցած ամիս 4.1%-ով ավելի բարձր է եղել, քան 2024 թվականի սեպտեմբերին։

Տան միջին գինն աճել է 2.1%-ով տարեկան հաշվով՝ հասնելով 415.2 հազար դոլարի։ Ցուցիչի աճը շարունակվում է արդեն 27-րդ ամիսն անընդմեջ։

«Ինչպես սպասվում էր, հիպոթեքային տոկոսադրույքների նվազումը խթանում է վաճառքների աճը», – նշել է ասոցիացիայի գլխավոր տնտեսագետ Լոուրենս Յունը:

Նրա խոսքով՝ դրական գործոն է դարձել նաև բնակարանների հասանելիության բարձրացումը․ շուկայում առաջարկի մակարդակը հասել է վերջին հինգ տարվա առավելագույնին։

Սեպտեմբերի վերջի դրությամբ վաճառքի համար ներկայացված տների քանակը կազմել է 1.55 միլիոն, ինչը 1.3%-ով ավելի է, քան մեկ ամիս առաջ։ Ներկայիս վաճառքների տեմպերով շուկայում առկա բոլոր տները վաճառելու համար պահանջվում է մոտ 4.6 ամիս։ Ընդհանուր առմամբ, համարվում է, որ վեց ամսվա ցուցանիշը մատնանշում է շուկայի հավասարակշռված վիճակ, իսկ հինգ ամսից պակասը՝ լարված իրավիճակ։

Անցած ամիս տները միջինում վաճառվել են 33 օրում, մինչդեռ օգոստոսին՝ 31 օրում, իսկ 2024 թվականի սեպտեմբերին՝ 28 օրում։

ԱՄՆ-ում բնակարանների գնման պայմանագրերի մոտ 90%-ը վերաբերում է հենց երկրորդային շուկային, և դրանք ներառվում են պաշտոնական վիճակագրության մեջ միայն գործարքի ավարտից հետո։

06/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.31
-0.28
Եվրո (EUR)
436.81
-1.5
Ռուբլի (RUR)
4.7767
-0.0401
Լարի (GEL)
138.21
+0.15
61916
-586
Արծաթ
1021.6
-32