2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտահանումը նվազել է 46․8%-ով
2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 14,563.9 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 39.3%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,238.5 մլն ԱՄՆ դոլարով:
Այսպես, 2025թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,662.7 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 8,901.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 46.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 33.4%։
