Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
28/10/2025 12:05
Կիսվել

IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրօրինակ համերգային ծրագրով մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը։ Այս նախագծի շրջանակում, որպես հավերժ կյանքի խորհրդանիշ, Հայաստանում շուտով կտնկվի «Սիմֆոնիկ անտառ»։ Այս նախագծով նաև նվագախումբը տոնելու է իր հոբելյանական 20-րդ համերգաշրջանը:

«Սիմֆոնիկ անտառ» համերգի գլխավոր աջակիցն IDBank-ն է, որն Իդրամ ընկերության հետ համատեղ իրականացվող «Մի դրամի ուժը» նախագծով միացել է նաև անտառի ստեղծմանը։ Նախաձեռնության շրջանակում առաջիկայում տնկվելու է 20 000 ծառ։ Ծառերից առնվազն 6250-ը տնկվելու է «Մի դրամի ուժի» շնորհիվ։

««Սիմֆոնիկ անտառի» ամենամեծ յուրահատկությունն այն է, որ լինելու է բեմում ելույթ ունեցող նվագախմբի դասավորությամբ: «Եթե վերևից նայենք անտառին, այն կունենա Սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքին բնորոշ տեսք»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

««Մի դրամի ուժը» ծրագիրն ու «Սիմֆոնիկ անտառը» շատ նման են իրենց ասելիքով․ այս երկու գաղափարի հիմքում միասնության կարևորությունն է: Փոքրիկ ջանքերը համատեղվելով՝ մեծ ուժ են դառնում ու բերում փոփոխություն յուրաքանչյուրիս կյանքում»,- Նշեց Իդրամի և IDBank-ի հաղոդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ եթե «Մի դրամի ուժ»-ի դեպքում այդ փոփոխությունները բերում են երկրի համար կարևոր բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչող, աննշան թվացող մեկ դրամները, ապա «Սիմֆոնիկ անտառի» պարագայում այդ փոփոխությունը բերում է ամեն գնված տոմս, որն ապագա «Սիմֆոնիկ անտառում դառնալու է առնվազն մեկ ծառ․ «Վստահ եմ, որ տարիներ անց մենք կունենանք արդեն սաղարթախիտ անտառ և միգուցե այնտեղ վայելենք սիմֆոնիկ երաժշտություն»,-եզրափակեց Տաթևիկ Վարդևանյանը։

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանն ընդգծում է«Շատ կարևոր համագործակցություն է, որովհետև երաժշտությունը անչափ կարևոր է մարդու հոգու համար, իսկ բնությունը շատ կարևոր է մարդու ապրելու համար»։

Հիշեցնենք, որ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և «Մի դրամի ուժը» նախաձեռնության համագործակցությամբ Հայաստանում մինչ օրս ավելի քան 30 000 ծառ է տնկվել։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12