Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ը հայտարարել է մրցույթ՝ «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով
19/09/2013 16:49
Կիսվել

«ԱրմենՏել»-ը հայտարարել է մրցույթ՝ «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթի մեկնարկի մասին:

Երևանյան հեռախոսակապի հարյուրամյա պատմության շրջանակում մրցույթը հայտարարվում է երեք անվանակարգում` լուսանկար, էսսէ և կարճ պատմվածք:

«Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի հեռախոսակապի պատմության զարգացման սերնդեսերունդ փոխանցողը, և որ «ԱրմենՏել»  ընկերության գործունեության շնորհիվ  հանրապետության լարային ողջ ենթակառուցվածքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, իսկ Երևանի հեռախոսային ցանցն ամբողջովին թվայնացված է: Համոզված եմ, որ ֆիքսված հեռախոսակապին նվիրված մրցույթը մեծ հետաքրքություն կառաջացնի երիտասարդության շրջանում, քանի որ սա հիանալի հնարավորություն է յուրովի ներկայացնել մայրաքաղաքի հեռախոսակապի զարգացման պատմությունը և կիսվել մեզ հետ հետաքրքիր և ուշագրավ դեպքերով: Իսկ մենք կօգնենք մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը և կշարունակենք խրախուսել նրանց, ովքեր իրենց սեփական ուժերով հասնում են հաջողության», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն ՀՀ քաղաքացիներն, ովքեր բնակվում են Հայաստանում: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2013թ-ի հոկտեմբերի 18-ը հեղինակային աշխատանքներն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Յուրաքանչյուր աշխատանքին կից պետք է նշվի հեղինակի անուն/ազգանուն/հայրանուն, բնակության հասցեն և կոնտակտային հեռախոսահամարները: Երևանյան հեռախոսակապի հարյուրամյակին նվիրված «Հեռախոսակապը սերունդների կյանքում» խորագրով մրցույթին ներկայացված աշխատանքները պետք է համապատասխանեն մրցույթի թեմային: 

Մրցույթի հանձնաժողովի անդամների կողմից յուրաքանչյուր անվանակարգում ամենաշատ միավորներ հավաքած աշխատանքի հեղինակները «ԱրմենՏել»  ընկերության կողմից կպարգևատրվեն Samsung Galaxy Tab3 10,1(P5200) պլանշետներով: Յուրաքանչյուր անվանակարգում հանձնաժողովի կողմից հավանության արժանացած առաջին երեք մասնակիցների աշխատանքները կտեղադրվեն Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia խմբի պաշտոնական էջում: Այն աշխատանքը, որը կայանալիք քվեարկության արդյունքում կարժանանա ֆեյսբուքի երկրպագուների համակրանքին, կստանա հատուկ մրցանակ: Եզրափակիչ դուրս եկած մնացած աշխատանքների հեղինակները կստանան արժեքավոր մրցանակներ «ԱրմենՏել»  ընկերության կողմից:

Մրցույթի մասնակցության պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.beeline.am կայքում կամ ընկերության Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia պաշտոնական էջում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52