23/09/2013 12:05
Ներմուծմանը բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի մոտ 74%-ը
Այս տարվա առաջին ութ ամսում Հայաստան է ներմուծվել 2704.3 մլն ԱՄՆ դոլարի (1112.0 մլրդ ՀՀ դրամ) արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան ներմուծման ծավալները աճել են շուրջ 1%-ով:
Հատկանշական է, որ հինգ ամսում, բացառությամբ հունվար, փետրվար և հուլիս ամիսների, ներմուծման ծավալները տարեկան կտրվածքով կրճատվել են: Առավել զգալի անկում գրանցվել է մարտին՝ շուրջ 9%:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հունվար-օգոստոս ամիսներին ներմուծմանը բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության մոտ 74%-ը:
03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
Արծաթ
580.27
-0.41
13:34 04/11/26
10:50 04/11/26
