Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Toyota-ի մաքուր շահույթը երկրորդ ֆինանսական եռամսյակում մեծացել է 1.6 անգամ
05/11/2025 12:58
Կիսվել

Toyota-ի մաքուր շահույթը երկրորդ ֆինանսական եռամսյակում մեծացել է 1.6 անգամ

Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ի մաքուր շահույթը 2025 թվականի ֆինանսական երկրորդ եռամսյակում ավելացել է 1.6 անգամ, իսկ եկամուտը՝ 8.2%-ով։

Չնայած ԱՄՆ-ի մաքսատուրքերի բացասական ազդեցությանը՝ Toyota-ն բարձրացրել է կանխատեսումները ընթացիկ ֆինանսական տարվա համար։

Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին մաքուր շահույթը կազմել է 932 մլրդ իեն (6.07 մլրդ դոլար)՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 573.7 մլրդ իենի հետ։ Quick գործակալության կողմից հարցված վերլուծաբանների համախմբված կանխատեսումը կազմում էր 801.13 մլրդ իեն։

Եռամսյակի եկամուտն աճել է մինչև 12.38 տրիլիոն իեն՝ անցած տարվա 11.44 տրիլիոն իենի փոխարեն։ Ավտոմեքենաների վաճառքն աճել է 3%-ով՝ հասնելով 2.814 մլն միավորի։

Ռեգո Ինշուրանս

Ընկերության կանխատեսմամբ՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի մարտին, մաքուր շահույթը կնվազի 38.5%-ով՝ հասնելով 2.93 տրիլիոն իենի, իսկ եկամուտը կաճի 2%-ով՝ հասնելով 49 տրիլիոն իենի։ Ավելի վաղ Toyota-ն կանխատեսել էր համապատասխանաբար 2.66 տրիլիոն և 48.5 տրիլիոն իեն։

Ընկերությունը նաև սպասում է, որ այս ֆինանսական տարում ավտոմեքենաների վաճառքը կաճի 2.6%-ով՝ մինչև 11.3 մլն միավոր (նախորդ կանխատեսումը՝ 11.2 մլն)։

Ըստ Toyota-ի՝ ամերիկյան մաքսատուրքերի բացասական ազդեցությունը ընթացիկ ֆինանսական տարում կկազմի 1.45 տրիլիոն իեն, մինչդեռ նախկինում այն գնահատվում էր 1.4 տրիլիոն իեն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ապրիլին ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը բարձրացրել էր մինչև 25%, որը ավելացվել էր արդեն գործող 2.5% տուրքի վրա։ Հետագայում Վաշինգտոնի և Տոկիոյի միջև կնքված առևտրային համաձայնագրով՝ ճապոնական ավտոմեքենաների համար տուրքը նվազեցվել է մինչև 15%։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52