Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
«ԱրմենՏել»-ը պարգևատրել է սոցիալական լրագրության մրցույթի հաղթողներին
24/09/2013 15:30
Կիսվել

«ԱրմենՏել»-ը պարգևատրել է սոցիալական լրագրության մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը պարգևատրել են սոցիալական լրագրության մրցույթի հաղթողներին:

Սոցիալական լրագրությանը նվիրված մրցույթն անց էր կացվել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների և կինոյի ինստիտուտի  հետ համատեղ`«Նովոյե վրեմյա» թերթի տեղեկատվական աջակցությամբ: Երեք ամիսների ընթացքում մրցույթին ներկայացված լավագույն աշխատանքները տպագրվել են «Նովոյե վրեմյա» թերթի էջերում:

Մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների և կինոյի ինստիտուտի ղեկավարներ, «Նովոյե վրեմյա» թերթի խմբագրական խորհրդի անդամներ և «ԱրմենՏել» ընկերության ներկայացուցիչներ:

Մրցույթի հաղթող է դարձել ՀՌՀ-ի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Իսրայելյանն «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, բայց չի սովորեցնում…» ծխելու պայքարի դեմ անհրաժեշտությանն ուղղված հոդվածով: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Գովազդի, լրատվամիջոցների և կինոյի ինստիտուտի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողուհիներ Աշխեն Սամվելյանը «Ծերերն այստեղ տեղ չունեն» հոդվածով` նվիրված ծերունիների միայնության խնդիրներին, և Մարիամ Սամվելյանը «Գերությունում…» հոդվածով` նվիրված ընտանեկան բռնությունների հիմնախնդրին:

«ԱրմենՏել»-ից հայտնում են, որ հաղթողն «ԱրմենՏել» ընկերության կողմից պարգևատրվել է Samsung Galaxy S III խելախոսով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են Samsung Galaxy S II խելախոսներ: Բոլոր հաղթողները ստաժավորման հնարավորություն են ստացել Հայաստանի առաջատար տպագիր լրատվամիջոցներից մեկում: 

Հիշեցնենք, որ արդիական սոցիալական թեմային նվիրված  լավագույն հոդված մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի գարնան և ամռան ամիսներին: Մրցույթի հանձնաժողովի դատին են ներկայացրել տասնյակ աշխատանքներ: Մրցույթի նպատակն է աջակցել արհեստավարժ և որակյալ լրագրությանն ուղղված երիտասարդների կրթման գործընթացին:

 

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92