Ամերիկյան ներդրողներին սկսել է գրավել Եվրոպայի անշարժ գույքի շուկան
2013 թվականի առաջին կեսին ամերիկյան ներդրողները զգալի մեծացրել են եվրոպական անշարժ գույքի շուկա ուղղվող ներդրումների ծավալները: Այս մասին հաղորդում է անշարժ գույքի շուկայում մասնագիտացված CBRE Group միջազգային խորհրդատվական ընկերությունը:
Իրականացված ուսումնասիրության համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին կեսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամերիկյան ներդրողները 17%-ով ընդլայնել են եվրոպական անշարժ գույքի շուկայում իրականացվող ներդրումները: Հաշվետու ամիսներին ամերիկյան ներդրողների կողմից կնքված՝ առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 15 մլրդ եվրո: