Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մշակվել է Հայաստանում ինտելեկտուալ տրանսպորտային համակարգ ներդնելու հայեցակարգ
27/09/2013 11:36
Կիսվել

Մշակվել է Հայաստանում ինտելեկտուալ տրանսպորտային համակարգ ներդնելու հայեցակարգ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրվող ինտելեկտուալ տրանսպորտային համակարգի ստեղծման» հայեցակարգը։

Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Ինտելեկտուալ տրանսպորտային համակարգը (ԻՏՀ) ամբողջական միասնական տեխնիկական և տեխնոլոգիական համալիր է, որն իր մեջ միավորում է ճանապարհային երթևեկության կազմակերպման, անվտանգության ապահովման ենթահամակարգերը, դրանց զարգացման մեխանիզմները, ինչպես նաև՝  անհրաժեշտ տեղեկատվական ծառայություններ է մատուցում երթևեկության մասնակիցներին և տրանսպորտային գործընթացի պոտենցիալ սուբյեկտներին։ ԻՏՀ-ի հիմնական խնդիրն  իրական ժամանակային ռեժիմում անհրաժեշտ տեղեկատվություն հասցնելն է տրանսպորտային գործընթացի բոլոր մասնակիցներին։ 

Աշխարհի տարբեր երկրների փորձը ցույց  է տալիս, որ երթևեկությունը առավել լավ հնարավոր է կառավարել ճանապարհային նշան հանդիսացող փոփոխվող հաղորդակցությունների վահանակի (ՓՀՎ) օգնությամբ:

ՓՀՎ-ն էլեկտրոնային ճանապարհային նշան է, որը տեղադրվում է վարորդներին հատուկ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Այն նախազգուշացնում է երթևեկության խցանումների, վթարների, եղանակային պայմանների, ավտոճանապարհներին տարվող աշխատանքների իրականացման, արագության սահմանափակմամբ հատվածների, պատահարների հետևանքների վերացման տևողության, երթևեկության գոտու փակ լինելու, երթևեկման թույալտրելի կամ նպատակահարմար արագությունների մասին։  ՓՀՎ համակարգի ստեղծումն  իր մեջ ներառում է նաև  կարգավարական կենտրոնի ստեղծում, ավտոմատ օդերևութաբանական կայանների տեղակայում, ինչը կապահովի ճանապարհի հատվածների եղանակային պայմանների մասին կարգավարական կենտրոնին տեղեկատվություն տրամադրումը։

Նախարարությունում վստահ են, որ ԻՏՀ-ի ներդրումը թույլ կտա  բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, ավտոճանապարհների թողունակությունը,  կրճատել պետական ավտոճանապարհներին ՃՏՊ-ների թվաքանակը, վարորդներին և ուղևորներին  օպտիմալ երթուղի ընտրելու հնարավորության կընձեռի:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75