Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
Firebird-ը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարում է $500 մլն ներդրման մեկնարկը Հայաստանում
20/11/2025 13:43
Կիսվել

Firebird-ը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարում է $500 մլն ներդրման մեկնարկը Հայաստանում

Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարում է Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ նշելով ՀՀ ԱԲ և թվային ապագայում կարևորագույն շրջափուլերը

  • Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունն իր առաջին պաշտոնական քայլն է կատարում Հայաստանում գործունեությունը ընդլայնելու ուղղությամբ՝ սկսելով 500 միլիոն դոլարի ներդրումից:
  • Այս կարևորագույն իրադարձությունը նոր էջ է բացում ԱՄՆ-Հայաստան ռազմավարական համագործակցության մեջ՝ հաջորդ սերնդի արհեստական բանականության տեխնոլոգիայի և նորարարության ոլորտում:

Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։

Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։

Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։

«Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։

«Մեր տեսլականն է առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով»,-նշել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը՝ հավլելով. «Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»։

Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հավելել է․ «Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար»։

Նա հավելել է․ «Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»:

Այս համագործակցությունն իրականություն է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ առևտրի հարցերով քարտուղար Հովարդ Լատնիկի ներգրավվածությամբ։ ԱՄՆ Պետքարտուղարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) ջանքերն էլ ավելի են ամրապնդել այս համագործակցությունը։

Այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ միջև արհեստական ​​բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության և անվտանգ առևտրի ոլորտներում։ Firebird-ի նախաձեռնությունը արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, ուժեղացնելու տնտեսական դիմակայունությունը և զարգացնելու տեխնոլոգիական առաջընթացը։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46