
Վարչապետը խոստանում է կենսաթոշակների 15% և աշխատավարձերի 40% աճ
2014 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները կավելանան 15 տոկոսով: Հուլիսի 1-ից կբարձրանան նաև աշխատավարձերը՝ շուրջ 40 տոկոսով: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է կառավարության արտահերթ նիստում՝ նվիրված «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:
Նիստում վարչապետը նշել է նաև, որ կառավարությունը մտադիր է մշակել կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ, որը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները՝ չափազանց բարձր և ցածր կենսաթոշակների միջև: Սպասվում է, որ բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր: