2014թ. պետական բյուջեի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման
ՀՀ ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ուղարկել [email protected] (մեկ օրինակը` [email protected]) էլեկտրոնային հասցեով մինչև հոկտեմբերի 21-ը:
«Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ այստեղ:
