Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
02/12/2025 17:29
Կիսվել

2025թ.-ի սեպտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. սեպտեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 806,488 մարդ, այդ թվում 221,748 պետական և 584,740 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 3.8% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. սեպտեմբերին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 138,695 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 126,693 է, որից պետական՝ 114,642, ոչ պետական՝ 12,051։

Մշակող արդյունաբերություն՝ 94,571 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 55,140 զբաղված, որից պետական՝ 27,838, ոչ պետական՝ 27,302։

Տեղեկատվություն և կապ՝ 45,373 աշխատակից, որից պետական՝ 2,132, ոչ պետական՝ 43,241։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 32,810 աշխատակից, որից պետական՝ 422, ոչ պետական՝ 32,388։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 43,143 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 42,724 զբաղված, որից պետական՝ 284, ոչ պետական՝ 42,440։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 40,947 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 30,883  աշխատակից, որից պետական՝ 355, ոչ պետական՝ 30,528։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 28,816 աշխատակից, որից պետական՝ 6,933, ոչ պետական՝ 21,883։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,127 զբաղված, որից պետական՝ 5,154, ոչ պետական՝ 973։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 25,729 զբաղված, որից պետական՝ 840, ոչ պետական՝ 24,889։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 25,011 աշխատակից, որից պետական՝ 9,880, ոչ պետական՝ 15,131։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 24,604 զբաղված, որից պետական՝ 4,099, ոչ պետական՝ 20,505։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 22,976 աշխատակից, որից պետական՝ 6,380, ոչ պետական՝ 16,596։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,590 աշխատակից, որից պետական՝ 1,534, ոչ պետական՝ 16,056։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,391 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 13,757 զբաղված, որից պետական՝ 1,087, որ պետական՝ 12,670։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,063 աշխատակից, որից պետական՝ 628, ոչ պետական՝ 8,435։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,382 զբաղված, որից պետական՝ 4,169, ոչ պետական՝ 3,213։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08