Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ռուսական առաջատար ընկերություններից մեկի՝ «Ռոստելեկոմ»-ի պատվիրակությանը՝ ընկերության նախագահ Սերգեյ Կալուգինի գլխավորությամբ:
Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը «Ռոստելեկոմ»-ի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության ներդրումային ծրագրերը, քննարկել նաև զարգացմանն ուղղված հետագա նախագծերը: Սերգեյ Կալուգինը գոհունակությամբ է խոսել հայաստանյան շուկայում «Ռոստելեկոմ»-ի ընթացիկ գործունեության մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է ընկերության գործունեությունը մեր երկրում և ընդգծել, որ «Ռոստելեկոմ»-ի հետագա ծրագրերի իրականացման գործում ՀՀ կառավարությունը և պետական այլ մարմինները, անհրաժեշտության դեպքում, կցուցաբերեն հնարավոր աջակցություն: