
Տեղի է ունեցել պետական երկարաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Այսօր՝ հոկտեմբերի 08-ին, տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային երկարաժամկետ (AMGN60294182) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2-4 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 12 մլրդ 730 մլն դրամ, որից մրցակցային` 11 մլրդ 500 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 230 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 665 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 461 518 633 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6349 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.6500 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: