2025թ.-ի հոկտեմբերին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 7․01 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի հոկտեմբերին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 7,009,386 մլն ՀՀ դրամ (7․01 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 968,867.4 մլն-ով կամ 16%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,482,494 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 5,526,892 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 65․7%-ը կամ 3,632,025 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 24․6%-ով։
Ավանդների 34․3%-ը կամ 1,894,867 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 6.7%-ով։
