Թարմացված տվյալներ՝ խոշոր ընկերություններում անցկացված աուդիտի վերաբերյալ
ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է հայաստանյան 940 խոշոր կազմակերպության՝ 14.10.13թ. դրությամբ աուդիտ անցնելու վերաբերյալ թարմացված տեղեկատվությունը:
Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ 458 կազմակերպություն ստացել է դրական կարծիք, 201 կազմակերպություն չի ստացել դրական կարծիք, իսկ 281 կազմակերպություն դեռևս չի անցել պարտադիր ֆինանսական աուդիտ:
Կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ: