Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի Ռոն Ալպի տարածաշրջանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
«Հայաստանի համայնքների միության» և Ֆրանսիայի Ռոն Ալպի տարածաշրջանի միջև ստորագրվել է համագործակցության նորացված համաձայնագիր, որով Հայաստանի համայնքների և Ռոն Ալպի միջև փոխգործակցությունն ավելի կընդլայվի և համակարգված բնույթ կստանա:
Ռոն Ալպ տարածաշրջանի խորհրդի նախագահ Ժան Ժակ Քեյրանը ստորագրված համաձայնագրի կապակցությամբ նշել է, որ ֆրանսիակա կողմը մտադիր է զարգացնել և ընդլայնել սկիզբ դրված համագործակցությունը և ակնկալում է, որ հետագա տարիներին այն արդեն ավելի շոշափելի արդյունքներ կարձանագրի:
Նշենք նաև, որ ֆրանսիական Գրենոբլ քաղաքում համագործակցության նորացված համաձայնագիր են ստորագրել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզն ու Ֆրանսիայի Իզերի նահանգը: