Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սաուդյան Արաբիան նոյեմբերին ամսական կտրվածքով ավելացրել է նավթի արդյունահանումը 0.5%-ով, արտահանումը՝ 3.9%-ով
23/01/2026 18:11
Կիսվել

Սաուդյան Արաբիան նոյեմբերին ամսական կտրվածքով ավելացրել է նավթի արդյունահանումը 0.5%-ով, արտահանումը՝ 3.9%-ով

Սաուդյան Արաբիայում նավթի արդյունահանումը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել է 0.5%-ով, իսկ արտահանումը՝ 3.9%-ով:

Արտահանման ծավալը կազմել է օրական 7.378 մլն բարել՝ հոկտեմբերյան 7.098 մլն բարելի դիմաց։ 2024 թվականի նոյեմբերի համեմատ ցուցանիշն աճել է 18.9%-ով։

Նոյեմբերին Սաուդյան Արաբիայի նավթի արդյունահանումը կազմել է օրական 10.05 մլն բարել՝ հոկտեմբերին արձանագրված 10.002 մլն բարելի դիմաց։ Տարեկան արտահայտությամբ գրանցվել է 12.6% աճ։

Վենեսուելայում նավթի արտադրությունը նոյեմբերին աճել է 0.9%-ով` ամսական կտրվածքով՝ հասնելով օրական 1.142 մլն բարելի։ Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 19%-ով։

JODI-ի նախնական գնահատականների համաձայն՝ ԱՄՆ-ում նոյեմբերին նավթի արդյունահանումը կրճատվել է 0.3%-ով՝ հասնելով օրական 13.832 մլն բարելի՝ նախորդ ամսվա 13.87 մլն բարելի դիմաց։ Տարեկան արտահայտությամբ ցուցանիշն աճել է 3.9%-ով (13.314 մլն բարել օրականից)։

Կազմակերպության հաշվարկներով՝ ամերիկյան նավթի արտահանումը նախանցյալ ամսում կազմել է օրական 3.617 մլն բարել՝ հոկտեմբերյան 4.128 մլն բարելի համեմատ (-12.4%) և 2024 թվականի նոյեմբերի 4.334 մլն բարելի համեմատ (-16.5%)։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52