Բիզնես

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.00
EUR BUY - 445.00+3.00 EUR SELL - 450.00+2.00
OIL:  BRENT - 66.15-0.21 WTI - 61.27+0.33
COMEX:  GOLD - 4936.00-0.81 SILVER - 108.52+7.52
COMEX:  PLATINUM - 2883.60+5.19
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 153.64-1.29 EUR/GBP - 1.1854+0.25
FOREX:  EUR/USD - 1.1854+0.25 GBP/USD - 1.3669+0.21
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 52885.25-1.79 TOPIX - 3552.49-2.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26765.52+0.06 SSEC - 4132.61-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
26/01/2026  CBA:  USD - 378.86-0.21 GBP - 517.9+5.17
26/01/2026  CBA:  EURO - 449.33+4.49
26/01/2026  CBA:  GOLD - 60248+1358 SILVER - 1205.9+67.8
EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը, այլևս չեն իրականացնի Viva-ի բաժանորդների վճարումների ընդունում
26/01/2026 18:30
Կիսվել

EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը, այլևս չեն իրականացնի Viva-ի բաժանորդների վճարումների ընդունում

Viva-ն տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպություններ, մասնավորապես՝ EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը, այլևս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։

Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաև՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ:

Ձեզ համար հարմար վճարման գործընթաց ապահովելու նպատակով ցանկանում ենք հիշեցնել, որ «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները կարող եք շարունակել կատարել հետևյալ եղանակներով․

Դուք նաև կարող եք առանց որևէ վճարի ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից «Փողանցում» ծառայության միջոցով կամ ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին, ովքեր դրա կարիքն ունեն: Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար Ձեր բջջային հեռախոսից պարզապես ուղարկեք *126*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ՝ *126*093297111*500#) կամ օգտվեք «My Viva» հավելվածի «Փողանցում» ծառայության բաժնից:

Միևնույն ժամանակ ցանկանում ենք նշել, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների դիմաց վճարումների առավելապես էլեկտրոնային եղանակով կատարմանն ուղղված այս փոփոխությունները միտված են վճարային գործընթացների պարզեցմանը, արագացմանը և դրամական գործարքների թվայնացմանը։

Եթե վերը նշված վճարման եղանակներից որևէ մեկը տվյալ պահին հարմար չէ, առաջարկում ենք ակտիվացնել «Լիցք+» ծառայությունը, որի միջոցով կարող եք շարունակել օգտվել Viva-ի ծառայություններից մինչև 6000 դրամ սահմանաչափով՝ վճարումը կատարելով ավելի ուշ՝ վերոնշյալ եղանակներից որևէ մեկով։ Ծառայությունն ակտիվացնելու համար ուղարկեք *221# հրահանգը կամ օգտվեք «My Viva» հավելվածից:

26/01/2026
դրամ
Դոլար (USD)
378.86
-0.21
Եվրո (EUR)
449.33
+4.49
Ռուբլի (RUR)
4.9531
-0.0353
Լարի (GEL)
140.57
-0.23
60248
+1358
Արծաթ
1205.9
+67.8