2025թ.-ի նոյեմբերին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 7․06 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2025թ.-ի նոյեմբերին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 7,063,699 մլն ՀՀ դրամ (7․06 տրիլիոն)։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 883,547 մլն-ով կամ 14․3%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,491,123 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 5,572,576 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 66․2%-ը կամ 3,689,990 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 25․2%-ով։
Ավանդների 33․8%-ը կամ 1,882,587 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 2․6%-ով։
