Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը մեծապես կախված է սպառողներից
21/10/2013 14:28
Կիսվել

Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացումը մեծապես կախված է սպառողներից

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է որոշակի ակտիվություն էլեկտրոնային առևտրի ոլորտում. բացվում են օնլայն-խանութներ և հարթակներ, որոնք սպառողներին առաջարկում են գնումներ կատարել ինտերնետ միջավայրում: Հայաստանում էլեկտրոնային առևտրի պահանջվածությանը, ոլորտի զարգացման հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև հայաստանյան խոշոր օնլայն հարթակներից մեկի՝ Buy.am-ի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով «ԲԻԶՆԵՍ 24»-ը զրուցել է Buy.am նախագծի գործադիր տնօրեն Անդրեյ Վանյանի հետ:  

– Պրն. Վանյան, որքանո՞վ է Հայաստանը թե տեխնիկապես, թե սպառողների վստահության տեսանկյունից պատրաստ անցնել էլեկտրոնային առևտրի: 

– Տեխնիկապես պատրաստ ենք, և դեռ վաղուց: Ավելի շուտ շուկան այնքան էլ պատրաստ չէ: Եթե ավելի վաղ ասվում էր, որ Հայաստանում էլեկտրոնային առևտուր չկա, որովհետև ARCA-ն լավ չի աշխատում կամ բանկային համակարգն է թերի, ապա այսօր միակ մեղավորը շուկան է. պահանջարկ չկա, առաջարկ չի ստեղծվում: Հայ սպառողները, ընդհանուր առմամբ, վատ են վերաբերում էլեկտրոնային առևտրին: Հայ սպառողի համար կարևոր է գնելուց առաջ ապրանքը շոշոփելու փաստը: Սա մեծ խնդիր է, սակայն՝ լուծվող:  

– Բացի սպառողների ցածր վստահությունից, ուրիշ ի՞նչ առաջնային խնդիրներ կան Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար: 

–  Ոլորտի խնդիրները բաժանվում են երկու մասի՝ կապված, թե որ շուկան ենք դիտարկում՝ արտաքին և ներքին: Արտաքին շուկան, որը ենթադրում է դրսից և, մասնավորապես, Սփյուռքից, հայկական ապրանք գնողների ներգրավում, առանձնանում է արտահանմանը խոչընդոտող խնդիրներով. Հայաստանից արտերկիր ապրանք ուղարկելը բավականին թանկ է: Այստեղ գործում է փակ շղթա՝ թանկ է, որովհետև ծավալ չկա, և ծավալ չկա, որովհետև թանկ է: Հետևապես, արտաքին շուկայի համար առաջնային լուծում են պահանջում մաքսային խնդիրները:

Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա այստեղ, բացի սպառողների մտածելակերպից, որն ամենամեծ խնդիրն է, կան խնդիրներ նաև կապված խանութների հետ: Խանութների մի մասը չի հավատում, որ Հայաստանում կարող է լինել էլեկտրոնային առևտուր, մի մասն էլ, գիտակցելով ոլորտի ներուժը, ցանկանում է ունենալ սեփական օնլայն խանութը, ինչը ավելի ծախսատար է: Այս պահին, սակայն, էլեկտրոնային առևտրի ոլորտում խանութները համեմատաբար ավելի ակտիվ են, քան գնորդները:

– Ի՞նչ է իրենից ներկայացնում Buy.am նախագիծը: Որքա՞ն ժամանակ է, որ այն արդեն գործում է և ի՞նչ է առաջարկում սպառողներին: 

– Buy.am-ն իրենից ներկայացնում է օնլայն վաճառքների հարթակ: Մոտ մեկ տարի ընթացել են նախագծման աշխատանքները, և 3 ամիս է, ինչ արդեն գործում ենք: Նախագծի իրականացման համար ներդրվել են բավականին մեծ ռեսուրսներ, և առաջիկայում մենք պատրաստվում ենք ավելացնել այդ ռեսուրսները: Buy.am-ը համանման հարթակներից տարբերվում է նրանով, որ այստեղ յուրաքանչյուր խանութ ունի իր առաձին տարածքը, և յուրաքանչյուր խանութի համար կազմակերպվում են անհատական գովազդային ակցիաներ: Buy.am-ում ապրանքախմբերի սահմանափակումներ չկան. աշխատում ենք բոլոր ուղղություններով: Մենք նաև ունենք մեր սեփական մատակարարման ցանցը, որը թույլ է տալիս վաճառված ապրանքը բավականին շուտ հասցնել գնորդին: 

– Ի՞նչ սկզբունքներով է Buy.am-ը համագործակցում խանութների հետ: 

– Մենք խանութներին առաջարկում ենք Buy.am-ում անվճար տեղադրել իրենց ապրանքները, ապահովում ենք այդ ապրանքների գովազդը, վաճառքի դեպքում էլ իրականացնում ենք առաքումը: Այս պահին խանութների հետ համագործակցության համար գանձում ենք միայն ամսական միջնորդավճար, որի գումարը կախված է ապրանքի տեսակից կամ կոնկրետ խանութի հետ ունեցած պայմանավորվածությունից:

– Քանի՞ խանութների հետ եք ներկա դրությամբ համագործակցում:

– Մեր համակարգում այսօր կա 30 խանութ: Համագործակցում ենք նաև մոտ 30 անհատների հետ, ովքեր արտադրում են հուշանվերներ: Սպասում ենք, որ մոտ ապագայում համակարգին կմիանա ևս 30 խանութ և ևս 30 անհատ: Մինչև տարեվերջ Buy.am-ում խանութների թիվը կգերազանցի 100-ը:

– Օրական քանի՞ գործարք է կատարվում Buy.am-ում:  

– Օրական իրականացվում է միջինում 20 գործարք, ինչը շատ փոքր ցուցանիշ է: Այսօր, օրինակ, Մոսկվայում գործում է օնլայն խանութ, որն օրական իրականացնում է 20 հազար գործարք:  

– Buy.am հարթակում վաճառվող ապրանքների գինը տարբերվում է արդյո՞ք խանութներում ներկայացված գնից: 

– Այս պահին ոչ, սակայն ամեն-ինչ անում ենք դրա համար: Մեր ֆինանսական սխեման փոխելուց հետո Buy.am-ում ապրանքների գները կլինեն ավելի ցածր: Այժմ խանութները փոքր-ինչ վախենում են, չեն պատկերացնում, թե ինչպես կարող է նույն ապրանքը խանութում վաճառվել ավելի բարձր գնով, քան օնլայն հարթակում: Ամբողջ աշխարհում այդպես է, և անհրաժեշտ է Հայաստանի խանութներն էլ դա հասկանան:

– Ուրիշ ի՞նչ քայլեր եք նախատեսում իրականացնել սպառողներ ներգրավելու համար: 

– Մենք ունենք զեղչերի և բոնուսների ճկուն համակարգ, մտադիր ենք ներդրնել Fast Food-ի վաճառք: Նախատեսում ենք մտել նաև երկրորդային՝ օգտագործված ապրանքների շուկա: Հեռանկարում կա նաև մտադրություն ներկայացնել այնպիսի հետաքրքրիր պրոդուկտներ, որոնք Հայաստանում չկան, օրինակ՝ ապառիկ վաճառք:  

– Ներկայում Buy.am-ում վճարումներ կարելի է կատարել ARCA համակարգով և կանխիկ: Առաջիկայում նախատեսվում է արդյո՞ք համագործակցություն վճարային այլ հարթակերի հետ: 

-Այո, շատ շուտով պայմանագիր կկնքենք Մոբիդրամի և IDram-ի հետ, և մինչև տարեվերջ կսկսենք արդեն համագործակցել: Համագործակցություն է նախատեսվում նաև Առէկսիմբանկի հետ, որը թույլ կտա վճարումներ կատարել MasterCard և Visa քարտերով: 

– Հայաստանի էլեկտրոնային առևտրի ոլորտում կա՞ն կոնկրետ խնդիրներ, որոնք պետական կարգավորման կարիք ունեն:  

– Կարելի է ասել, որ իրավաբանական տեսանկյունից կոնկրետ խնդիր չկա: Լավ կլիներ, եթե տրվեին որոշակի արտոնություններ: Էլեկտրոնային առևտրի զարգացումը պետությանը մեծ օգուտ է: Նախ էլեկտրոնային առևտուրը «սպիտակ» առևտուր է: Այն նաև նպաստում է արտահանման ծավալների մեծացմանը, լավ բիզնեսի զարգացմանը, դրսից դրամական միջոցների հոսքի մեծացմանը և այլն:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11