2025թ․-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 24.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է 7,692.7 հազար լիտր գինի, որից 1,429.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 24.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 2․2%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 0․4%-ով և կազմել 5,291.2 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 23.9%-ով և կազմել 1,646.8 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 10․5%-ով՝ կազմելով 32,140.4 հազար լիտր։
