Toyota-ի գործառնական շահույթն 9 ամսում կրճատվել է 13%-ով
Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ի գործառնական շահույթը 2026 ֆինանսական տարվա առաջին ինը ամիսներին նվազել է 13.1%-ով, սակայն դա չի խոչընդոտել ընկերությանը բարելավել տարեկան կանխատեսումը։
Ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում գործառնական շահույթը կազմել է 3.2 տրիլիոն իեն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3.68 տրիլիոն իենի դիմաց:
Մաքուր շահույթը նվազել է 26.1%-ով՝ մինչև 3.03 տրիլիոն իեն։ Եկամուտn աճել է 6.8%-ով և կազմել 38.1 տրիլիոն իեն։
Ինը ամիսների ընթացքում Toyota-ն վաճառել է ավելի քան 7.3 մլն ավտոմեքենա՝ նախորդ տարվա 7 մլն-ի համեմատ։ Միևնույն ժամանակ, ամբողջ ֆինանսական տարվա վաճառքների կանխատեսումը վատթարացվել է՝ 9.8 մլն-ից իջեցվելով մինչև 9.75 մլն-ի (տարեկան 4% աճ)։
Toyota-ն բարելավել է ընթացիկ ֆինանսական տարվա գործառնական շահույթի կանխատեսումը՝ նախկինում սպասված 3.4 տրիլիոն իենից մինչև 3.8 տրիլիոն իեն, մաքուր շահույթի կանխատեսումը՝ 2.93 տրիլիոնից մինչև 3.5 տրիլիոն իեն, իսկ եկամուտինը՝ 49 տրիլիոնից մինչև 50 տրիլիոն իեն։ Այդպիսով, ընկերությունը սպասում է գործառնական շահույթի նվազում՝ 20.8%-ով նախորդ ֆինանսական տարվա համեմատ, մաքուր շահույթի նվազում՝ 25.1%-ով, ինչպես նաև եկամուտների աճ՝ 4.1%-ով։
Վերջին երեք ամիսների ընթացքում Toyota-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 21%-ով, մինչդեռ Nikkei 225 ֆոնդային ինդեքսը բարձրացել է 8%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

