Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
11 տարի անընդմեջ ԱՏՁՄ-ն նախագահած Ալեքսանդր Եսայանն ամփոփել է գործունեությունը. ԱՏՁՄ նախագահությունը ստանձնել է Արմեն Քոչարյանը
12/02/2026 19:41
Կիսվել

11 տարի անընդմեջ ԱՏՁՄ-ն նախագահած Ալեքսանդր Եսայանն ամփոփել է գործունեությունը. ԱՏՁՄ նախագահությունը ստանձնել է Արմեն Քոչարյանը

ԱՏՁՄ-ն նախագահ և Խորհրդի անդամներ է ընտրել: 11 տարի շարունակ ԱՏՁՄ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ալեքսանդր Եսայանը համաժողովին ընդառաջ հայտնել էր, որ այդ պաշտոնին իր թեկնածությունը չի առաջադրելու, թեև երկրի տեխնոլոգիական համայնքը նախագահելն իր կարիերայի առանցքային կարևորության գործերից էր:

«Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում ԱՏՁՄ-ի դերը դժվար է գերագնահատել։ Տեխնոլոգիական ոլորտը՝ ինչպես որ կա այսօր՝ իր առավելություններով թերություններով, թույլ և ուժեղ կողմերով, մեծապես ԱՏՁՄ-ի 25-ամյա գործունեության արդյունքն է։ Վերջին 11 տարիներին ծառայել եմ որպես ԱՏՁՄ նախագահ և ցանկանում եմ անկեղծորեն խոստովանել, որ միության նախագահի աշխատանքը իմ առանցքային կարևորագույն գործերից մեկն է եղել, որը պատվով այս տարիների ընթացքում իրականացրել եմ: Շնորհակալ եմ բոլոր այն գործընկերներին, ովքեր տարիներ շարունակ իրենց քվեով հնարավոր են դարձրել ծառայությունս։ Հուսամ՝ արդարացրել եմ սպասելիքները։ Համենայնդեպս արել եմ ամեն բան, որ արդարացնեմ։ ԱՏՁՄ-ի հաջողության հիմքում, կարծում եմ, մեկ կարևոր սկզբունք կա՝ երբեք չլճանալու ավանդույթը, իսկ կառույցի ղեկավարության փոփոխելիությունը չլճանալու կարևորագույն նախապայմաններից է», – կարծում է Team ընկերությունների խմբի և Firebird-ի համահիմնադիր, ԱՏՁՄ արդեն նախկին նախագահ Ալեքսանդր Եսայանը, որն այժմ ԱՏՁՄ խորհրդի կազմում կհետևի տեխնոլոգիական համայնքի հաջողություններին։

Ուշագրավ է, որ Եսայանի պաշտոնավարման տարիներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիական ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարել են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները:

Ոլորտը տարիների ընթացքում թռիչքային զարգացում է ունեցել, բայց անելիքներ շատ կան: Այնպես որ նոր նախագահն ու խորհրդի անդամները հաստատ անզբաղ չեն մնա:

Տեխնոլոգիական համայնքը 25-րդ համաժողովի շրջանակում քննարկեց ոլորտի առանցքային հարցերն ու առկա առաջնահերթությունները և ընտրեց նախատեսածն իրագործելու գլխավոր պատասխանատուներին՝ ԱՏՁՄ նոր նախագահ Արմեն Քոչարյանի գլխավորությամբ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52