Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել բարեկարգման ծրագրերի իրականացմանը
24/10/2013 15:48
Կիսվել

«ԱրմենՏել»-ը շարունակում է աջակցել բարեկարգման ծրագրերի իրականացմանը

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում աջակցել է Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում բարեկարգման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Դալարիկի համայնքապետարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ոչ միայն դարձնել Դալարիկ համայնքն ավելի մաքուր և գեղեցիկ, այլ նաև նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:

Դալարիկ համայնքում իրականացվել են միջոցառումներ «Դպրոցի բակ» և «Էկոլոգիական հեղափոխություն» ծրագրերի շրջանակներում: Բարեկարգվել է դպրոցի բակը՝ դրվել են նստարաններ, կատարվել է ծառատունկ, տեղադրվել են ոռոգման համակարգ և վոլեյբոլի հրապարակ: Բացի այդ կատարվել է նաև ընդհանուր համայնքի աղբահանություն և փողոցների բանուկ հատվածներում աղբամանների տեղադրում:

«ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մարզերում աջակցում է բազմաթիվ ծրագրերի ուղղված կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Շրջակա միջավայրի պահպանությունը և համայնքների կայուն զարգացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է հիշել, որ բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքն ամենակարևոր բաղադրիչներից է այս գործում, իսկ մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր կազմակերպության համար շատ ուրախալի է, որ երեխաներն իրենք են բացահայտում համայնքի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալիս դրանց: Համոզված եմ, որ միայն այդ ձևով կարող ենք սերմանել իրական քաղաքացիական պատասխանատվություն»,- ասել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի  շրջանակում 2013 թվականին իրականացվելու է ևս երկու միջոցառում Լեռնագոգ համայնքում: Կատարվող աշխատանքների ցանկը ընտրվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում:

Նշենք որ, «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52