Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
2025թ.-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
20/02/2026 18:53
Կիսվել

2025թ.-ի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է

ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 821,470 մարդ, այդ թվում 225,582 պետական և 595,888 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 4.8% աճ։

Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝

Հայաստանում 2025թ. դեկտեմբերին աշխատողների ամենամեծ թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում, որտեղ զբաղված է 142,607 աշխատակից, որից բոլորը ոչ պետական։

Հաջորդում է կրթության ոլորտը, որտեղ զբաղվածների թիվը 130,311 է, որից պետական՝ 117,104, ոչ պետական՝ 13,207։

Մշակող արդյունաբերություն՝ 94,998 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 56,078 զբաղված, որից պետական՝ 28,027, ոչ պետական՝ 28,051։

Տեղեկատվություն և կապ՝ 46,055 աշխատակից, որից պետական՝ 2,244, ոչ պետական՝ 43,811։ Մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաներ՝ 33,223 աշխատակից, որից պետական՝ 445, ոչ պետական՝ 32,778։

Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 43,395 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Շինարարություն՝ 43,228 զբաղված, որից պետական՝ 284, ոչ պետական՝ 42,944։

Պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 41,670 զբաղված, որից բոլորը պետական։

Սպասարկման այլ ծառայություններ՝ 32,703 աշխատակից, որից պետական՝ 366, ոչ պետական՝ 32,337։

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 30,231 աշխատակից, որից պետական՝ 7,369, ոչ պետական՝ 22,862։ Մասնավորապես գիտական հետազոտություններ և մշակումներ՝ 6,575 զբաղված, որից պետական՝ 5,532, ոչ պետական՝ 1,043։

Ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 26,471 զբաղված, որից պետական՝ 874, ոչ պետական՝ 25,597։

Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 24,990 աշխատակից, որից պետական՝ 9,947, ոչ պետական՝ 15,043։

Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 25,481 զբաղված, որից պետական՝ 4,046, ոչ պետական՝ 21,435։

Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 23,156 աշխատակից, որից պետական՝ 6,357, ոչ պետական՝ 16,799։

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 17,624 աշխատակից, որից պետական՝ 1,540, ոչ պետական՝ 16,084։

Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում՝ 13,534 զբաղված, որից բոլորը ոչ պետական։

Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 12,629 զբաղված, որից պետական՝ 1,261, որ պետական՝ 11,368։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 9,211 աշխատակից, որից պետական՝ 639, ոչ պետական՝ 8,572։

Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 7,098 զբաղված, որից պետական՝ 3,854, ոչ պետական՝ 3,244։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08