
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 25/10/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 25-ին, բորսայում կայացել է 1840000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 13 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 29300000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.55%, փակմանը` 8.61%, առավելագույնը` 8.61%, նվազագույնը` 8.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5629%: