Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
G20-ում ապրանքների արտահանումը չորրորդ եռամսյակում աճել է 0.9%-ով, ներմուծումը նվազել է 0.5%-ով
24/02/2026 18:30
Կիսվել

G20-ում ապրանքների արտահանումը չորրորդ եռամսյակում աճել է 0.9%-ով, ներմուծումը նվազել է 0.5%-ով

G20 երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականի չորրորդ եռամսյակում՝ սեզոնային ճշգրտմամբ, գրանցել է հակադիր դինամիկա: Այս մասին նշվում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զեկույցում։

Նախնական հաշվարկով՝ դոլարային արտահայտությամբ՝ ապրանքների արտահանումը երրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.9%-ով՝ հասնելով 4.96 տրիլիոն դոլարի։ Ներմուծումը նվազել է 0.5%-ով և կազմել 4.9 տրիլիոն դոլար։

Մասնավորապես, ԱՄՆ-ն ավելացրել է արտահանումը 3.1%-ով, սակայն կրճատել է ներմուծումը 0.8%-ով։ ԵՄ-ում այդ ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 0.4%-ով և 1.2%-ով։

Մեքսիկան արձանագրել է արտահանման ամենաբարձր աճը «քսանյակում»՝ 6.1%, մինչդեռ Ինդոնեզիայում այն նվազել է առավելագույն չափով՝ 4.2%-ով։ Թուրքիան ավելացրել է ներմուծումը 10.3%-ով (ամենանշանակալի աճը), իսկ Բրազիլիայում այն կրճատվել է 5.7%-ով (ամենամեծ անկումը)։

2025 թվականի արդյունքներով` G20 երկրների ապրանքների արտահանումն աճել է 5.3%-ով, ներմուծումը՝ 1.2%-ով։

Ծառայությունների արտահանումը G20 երկրների կողմից չորրորդ եռամսյակում, նախնական գնահատականներով, աճել է 1.4%-ով, ներմուծումը՝ 1.2%-ով։ Ընդհանուր առմամբ անցած տարվա ընթացքում երկու ցուցանիշներն էլ ավելացել են 8.2%-ով։ Ծառայությունների առևտրի վերաբերյալ տվյալները հասանելի են «քսանյակի» երկրների մոտ երկու երրորդի համար։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28