Տնտեսական

USD BUY - 375.50+0.50 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 441.00+1.00 EUR SELL - 446.50+0.50
OIL:  BRENT - 71.17-1.28 WTI - 65.99-1.35
COMEX:  GOLD - 5155.80-0.94 SILVER - 87.46+1.09
COMEX:  PLATINUM - 2249.30+4.68
LME:  ALUMINIUM - 3093.50-0.29 COPPER - 13166.50+1.56
LME:  NICKEL - 17909.00+3.22 TIN - 50300.00+8.03
LME:  LEAD - 1955.00-0.51 ZINC - 3379.50-0.09
FOREX:  USD/JPY - 155.82+0.52 EUR/GBP - 1.1789+0.11
FOREX:  EUR/USD - 1.1789+0.11 GBP/USD - 1.3512+0.15
STOCKS RUS:  RTSI - 1141.69+0.04
STOCKS US: DOW JONES - 49174.50+0.76 NASDAQ - 22863.68+1.04
STOCKS US: S&P 500 - 6890.07+0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 57321.09+0.87 TOPIX - 3815.98+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 26590.32-1.82 SSEC - 4117.41+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10680.59-0.04 CAC40 - 8519.21+0.26
STOCKS EUR:  DAX - 24986.25-0.02
24/02/2026  CBA:  USD - 377.84+0.87 GBP - 509.74+0.64
24/02/2026  CBA:  EURO - 445.25+0.54
24/02/2026  CBA:  GOLD - 63064+1820 SILVER - 1056.1+80.39
Մոտ 100,000 նոր աշխատատեղ առաջիկա հինգ տարում․ Վրաստանի Տնտեսության նախարարության կանխատեսումը
25/02/2026 13:31
Կիսվել

Մոտ 100,000 նոր աշխատատեղ առաջիկա հինգ տարում․ Վրաստանի Տնտեսության նախարարության կանխատեսումը

Վրաստանի Տնտեսության նախարարության կողմից պատրաստված աշխատաշուկայի վերլուծության համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Վրաստանում կստեղծվի շուրջ 99 հազար նոր աշխատատեղ։ Հենց այս գնահատականի հիման վրա էլ վերանայվել և վերաբաշխվել են բուհական մասնագիտությունների քվոտաները։

Նախարարության ներկայացրած տվյալներով՝ արդեն 2026 թվականին մասնավոր հատվածում նախատեսվում է ստեղծել շուրջ 26 հազար նոր աշխատատեղ։

Կանխատեսվում է, որ մասնավոր հատվածում զբաղվածների թիվը ընթացիկ տարում կհասնի 960 հազարի, իսկ մինչև 2030 թվականը կգերազանցի 1 միլիոնը։

2025 թվականին՝ 2021 թվականի համեմատությամբ, զբաղվածության աճը կազմել է 151 հազար մարդ։ Սակայն եթե հաշվից հանվի COVID-19 համավարակի ազդեցությունը և համեմատությունը կատարվի նախահամավարակային միտումների հետ, աճը գնահատվում է շուրջ 96 հազար աշխատատեղ։

Մասնավոր հատվածում աշխատուժի պահանջարկի գնահատումը հիմնված է մի շարք գործոնների վրա, այդ թվում՝

  • ձեռնարկությունների հմտությունների պահանջարկի ուսումնասիրությունների,
  • մակրոտնտեսական կանխատեսումների,
  • ինչպես նաև պետական քաղաքականությամբ պայմանավորված ճշգրտումների։

Կանխատեսման առանցքային ենթադրություններից մեկն այն է, որ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կպահպանվի տարեկան շուրջ 6% մակարդակում։

Մոդելում ներառվել են նաև մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, մասնավորապես՝

  • Անակլիայի նավահանգստի կառուցումը,
  • Սև ծովով ստորջրյա մալուխի անցկացումը,
  • Վազիանիում նոր օդանավակայանի կառուցումը,
  • ինչպես նաև այլ լայնածավալ ծրագրեր։

Ըստ ուսումնասիրության՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում պետական և մասնավոր հատվածներում բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի համախառն պահանջարկը կկազմի 64 095 մարդ։

24/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.84
+0.87
Եվրո (EUR)
445.25
+0.54
Ռուբլի (RUR)
4.9333
+0.0242
Լարի (GEL)
141.25
+0.34
63064
+1820
Արծաթ
1056.1
+80.39