Կայացել է պետական կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը եղել է 500 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 330 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 267 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 63 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 489 198 170 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.7352 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7495 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 գործակալ և գանձապետական պահառուն: