Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանը վստահում է գործարար աշխարհի 43%-ը
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում էլեկտրոնային եղանակով հաշվետվություն է ներկայացրել 49 հազար 381 տնտեսվարող սուբյեկտ կամ մեկ երկրում գործող և հաշվետվություն ներկայացնողների շուրջ 43%-ը: Այս մասին տեղեկանցում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում հարկային մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 477,1 մլրդ ՀՀ դրամ, որի շուրջ 67%-ը կազմել են էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնողների հարկային մուտքերը: